Բազմազավակ և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողները ամսական ֆինանսական աջակցություն կստանան
Բազմազավակ և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողները ամսական ֆինանսական աջակցություն կստանան
Գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի հանձնարարականից:
Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման, պետության կայունության, առաջընթացի և ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ներդրած ավանդի գնահատման արժևորմամբ:
Օրինագծով առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում: Այդ մեդալով պարգևատրվել է 9 ծնող:
Օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազ. դրամ` 9 ընտանիքի տրամադրելու համար:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ երեխաների ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու, նրանց մուտքը հաստատություններ կանխարգելելու, երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու, ինչպես նաև երեխաներին ուղղված այլընտրանքային նոր ծառայությունների ընդլայնելու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ չորս գիշերօթիկ հաստատություններին տրամադրվող ընթացիկ դրամաշնորհները 2020 թվականից դադարեցվում է:
Ըստ այդմ՝ գործադիրի որոշմամբ առաջարկվում է բյուջեի վերաբաշխում՝ 2019 թվականի նոյեմբեր 1-ից «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառման և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառման շահառուների թիվը ավելացնել 260-ով:
Բնաիրային օգնության փաթեթը բաղկացած է էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարներից, շահառու երեխաներին տրամադրվող հագուստից, կոշիկից և սննդի զամբյուղից: Սննդի զամբյուղը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր:
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում