Մամուլ

Բագրատ Սրբազանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց դատախազի Հայկ Հովհաննիսյանш միջնորդությունը։

Մինչ այդ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Բագրատ սրբազանին ՔԿՀ-ում պահելն անարգանք է ՀՀ իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ։

«Մեղադրանքի հիմնված է կեղծ ապացույցների վրա։ Բոլոր կեղծ ապացույցները դրված են եղել այս գործով բոլոր մեղադրյալների նախաքննական կալանքների հիմքում, դատարանն էլ ի գիտություն է ընդունել կալանքների առկայությունը, չի անդրադարձել հիմնավոր կասկածին և անցել առաջ։ Արդյոք դատարանը հիմնավոր կասկած գնահատելո՞ւ է՝ հաշվի առնելով, որ կան կեղծ ապացույցներ, թե՞ ոչ»,– շարունակեց Խուդոյանը։