Բագրատ Եսայանը, որը ոճրագործությունից մի քանի ժամ առաջ եղել էր Ազգային ժողովում, այսօր սպառնում է նոր Հոկտեմբերի 27-ով. Լյովա Եղիազարյան
Բագրատ Եսայանը, որը ոճրագործությունից մի քանի ժամ առաջ եղել էր Ազգային ժողովում, այսօր սպառնում է նոր Հոկտեմբերի 27-ով. Լյովա Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հոկտեմբերի 27-ի ոճրագործների պարագլուխ Նաիրի Հունանյանը շարքային դաշնակցական չի եղել: Նա ղեկավարել է ՀՅԴ-ի Երևանի երիտասարդական կառույցը և Հայաստանում դաշնակցության սկաուտական շարժումը:
Դաշնակցական սկաուտներ են եղել նաև մյուս ոճրագործները՝ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Էդիկ Գրիգորյանը: Նույն շարժման անդամներ են եղել Տիգրան Նաղդալյանը, Գեղամ Մանուկյանը, 5-րդ ալիքի Հարություն Հարությունյանը:
Ահա, սրանց ընկեր Բագրատ Եսայանը, որը ոճրագործությունից մի քանի ժամ առաջ եղել էր Ազգային ժողովում, այսօր սպառնում է նոր Հոկտեմբերի 27-ով. «Նիկոլ, թշվառ, դու ՀՅԴ-ին լավ չես ճանաչում:
Եթե որոշում կա, որ դու գնաս, դու կգնաս՝ ինչ էլ անես: Հիմա, եթե աղոթք գիտես, պետք ա աղոթես, աղաչես, որ վերջին որոշումը չկայացվի»,- գրում է նա:
Վերջին որոշում: Իսկ ժամանակին Նաիրին պարծենում էր, որ ԱԺ-ում «մորթ» է կազմակերպելու:
Կազմակեպեց»: