Բագրատունյաց պողոտայում հայտնաբերել են տղամարդու մարմին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում տղամարդու դի կա։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանը և Հովհաննես Հովհաննիսյանը։
Տեղում Շենգավիթի համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ 66-ամյա Սամվել Ն․-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


