Աշխարհ

Աֆղանստանում սպանվել է «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը

Աֆղանստանում սպանվել է «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը

Աֆղանստանի անվտանգության ուժերը սպանել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Աբու Մուխսին ալ Մասրիին, որը ներառված էր ՀԴԲ-ի ամենահետախուզվող հանցագործների ցուցակում, հաղորդւոմ է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի Անվտանգության ազգային վարչությանը:

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Քրիս Միլերը հաստատել է ալ Մասրիի մահվան լուրը՝ նշելով, որ նրա չեզոքացումը լուրջ անհաջողություն է ահաբեկչական կազմակերպության համար, որը մշտապես կրում է ռազմավարական կորուստներ ԱՄՆ եւ նրա դաշնակիցների շնորհիվ:

Աֆղանստան

Միլերի խոսքով՝ ալ Մասրիի մահը ենթադրում է ահաբեկչական կազմակերպության արդյունավետության անկում:

ԱՄՆ-ի կողմից սպանվածին առաջադրվել էին մեղադրանքներ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին նյութական աջակցություն եւ ռեսուրսներ տրամադրելու մեջ, ինչպես նաեւ ամերիկացիներին սպանելու նպատակով դավադրության համար:

Ալ Մասրին «Ալ Քաիդա»-ում երկրորդ ներկայացուցիչն էր եւ սպանվել էր Գազնի նահագում հատուկ գործողության ընթացքում:

Կիսվել