Ափսոս, ժամանակս քիչ է մնացել ժողովրդին ուրախացնելու համար. Աշոտ Ղազարյան
24TV-ի «Ռանդևուի» 2024 թվականի տարեվերջյան հաղորդման հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը։
«Ուր լինեմ, ոնց լինեմ` իմ տոները պիտի անցկացնեմ Հայաստանում», – նշում է արտիստը՝ խոսելով ժամանակավորապես Մայր հայրենիքում չապրելու, բայցևայնպես, տարին մի քանի անգամ Հայաստան գալու մասին։
Հիշելով 90-ականների ամանորյա միջոցառումներն ու դժվարությունները, Աշոտ Ղազարյանը նկատում է․ «Մեր ժամանակ մենք խաղում էինք, ոչ թե սարքվում էր այդ ամենը, հիմա իրապես ինչ-որ բան փոխվել է, Ամանորի շունչն է փոխվել, երևի ժամանակներից է»։
Աշոտ Ղազարյանի կարծիքով, ֆիլմարտադրությունը փչացավ այն ժամանակ, երբ փողոցից մեկին բռնում էին, բերում նկարահանման, վերջին տարիներին ֆիլմերում շատացել են սպանելը, մորթելը, կախելը, արյունը։
Հաղորդման ընթացքում խոսել ենք տարբեր թեմաներից ու իրավիճակներից, հարցին, թե ինչի՞ համար է ափսոսում արտիստը, Աշոտ Ղազարյանն այս կերպ է պատասխանում․ «Ափսոս, ժամանակս քիչ է մնացել ժողովրդին ուրախացնելու համար»։
Տեսանյութը ստորև