Ափսեով խփել են գլխին, ազատել են աշխատանքից. ի՞նչ է տեղի ունեցել Ակունքի «ձկնանոցում»
Oragir.News-ը ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի «Բյուրակն» ռեստորանից հեռացրել են մատուցողուհի Ի․Ի.-ին. ռեստորանի համասեփականատերը Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանն է:
Ի․Ի․-ն իր խոսքում նշեց, որ իրեն աշխատանքից հեռացնելուց բացի՝ ոմն Դավիթ, որը ռեստորանի տնօրենն է, խփել է և հայհոյել, իրեն հեռացրել են sms-ի միջոցով։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանի հետ, որը նշեց, որ ինքը ռեստորանի տերը չէ, ռեստորանն իր ընտանիքինն է։ Բայց կից տեղադրում ենք նամակից հատված, որտեղ Դավիթը նշել է, որ Ռուբենյանն է ասել այլևս չգալ։
Տեսանյութը ստորև