Մամուլ

Արևային կայան տեղադրելիս 20-ամյա աշխատակիցն ընկել է տանիքից․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «9-11» ծառայությունից և հայտնել, որ Օհանովի փողոցի 15/1 տան կտուրից մարդ է ընկել:

Պարզվել է, որ «Էկովիլ» ՍՊԸ աշխատակից, Երևանի բնակիչ 20-ամյա Նորայր Դ․-ն նշված հասցեի տանիքում արևային կայան տեղադրելիս ընկել է տանիքից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել