Մամուլ

Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ.«Իմ քայլը» կարծես դեմ չէ. «Հրապարակ»

Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ. «Իմ քայլը» կարծես դեմ չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանական խմբակցությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել են իրենց թեկնածուներին։

ԼՀԿ-ն՝ Տարոն Սիմոնյանի, ԲՀԿ-ն՝ Գեւորգ Պետրոսյանի, «Իմ քայլը»՝ Վահագն Հովակիմյանի թեկնածությունները։

Ի պաշտոնե կընդգրկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ բարեփոխումների աշխատանքներին մասնակցելու նպատակով հանձնաժողովին հայտ է ներկայացրել նաեւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը մեր հարցին ի պատասխան նշել է, որ կարծես թե որեւէ խնդիր չպիտի առաջանա Հովհաննիսյանին այդ հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում․

«Որպես իրավաբան-գիտնական՝ ցանկացած մեկը կարող է ներգրավված լինել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել