Մամուլ

«Արցախում տեղ չունես». արցախցի երիտասարդները՝ Ժաննա Անդրեասյանին

«Արցախում տեղ չունես». արցախցի երիտասարդները՝ Ժաննա Անդրեասյանին

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ստեփանակերտում՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հականժդեհյան ձևակերպումների դեմ։ Երիտասարդները պահանջում էին պարզաբանում Ժաննա Անդրեասյանից, սակայն նա հանդիպումից անմիջապես հետո նստել է ավտոմեքենան և հեռացել:

Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Քիչ առաջ Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել համար 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ կայանում էր հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի դպրոցների տնօրենների միջև՝ ԱՀ ԿԳՄՍ նախարի ներկայությամբ:

janna

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար՝ Ժաննա Անդրեասյանը, ով նժդեհյան գաղափարախոսությունը համարում է ֆաշիստական:

Երիտասարդները պահանջում էին պարզաբանում Ժաննա Անդրեասյանից, սակայն նա հանդիպումից անմիջապես հետո նստեց ավտոմեքենան և հրաժարվեց դուրս գալ: ՀՀ ԿԳՄՍ նախարն էլ հայտարարեց երիտասարդներին թէ վերջիններս ոչ կառուցողական են տրամադրված»:

Կիսվել