Մամուլ

Արցախում մնացած հայը կրակ է բացել ադրբեջանցի ոստիկանների վրա

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Ըստ հրապարակված տեղեկությունների, նա զինված է եղել Կալաշնիկովի ինքնաձիգով, չորս լիցքավորված պահեստատուփով և հինգ նռնակով։

Հաղորդվում է, որ ձերբակալման պահին Ավանեսյանը երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ բացել ինքնաձիգից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն, Ստեփանակերտի հայազգի բնակիչ Կարեն Ալբերտի Ավանեսյանը (ծնված 1967 թ.) դուրս է եկել տնից և շարժվել դեպի քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածք։

Նա վերցրել է այնտեղ նախապես թաքցրած Կալաշնիկովի ինքնաձիգը, չորս պահեստատուփ և հինգ նռնակ՝ փորձելով մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան։

Հաղորդվում է, որ ձերբակալման ընթացքում Ավանեսյանը զինված դիմադրություն է ցուցաբերել՝ նետելով երեք ձեռքի նռնակ և կրակ բացելով ինքնաձիգից։

Իշխանությունների տվյալներով, պատասխան կրակահերթի արդյունքում Ավանեսյանը վիրավորվել և ձերբակալվել է։

Նույն աղբյուրները նշում են, որ գործողության ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան։