Արցախում հերոսաբար զոհվել է նաև «Ամենախելացին» հեռուստահաղորդումից հայտնի Մայիս Հովսեփյանը
Արցախում հերոսաբար զոհվել է նաև «Ամենախելացին» հեռուստահաղորդումից հայտնի Մայիս Հովսեփյանը
«Խոնարհում հիշատակիդ առաջ, հերոս
Այս լուսավոր տղան Մայիս Հովսեփյանն է: Հեռուստադիտողը նրան հիշում է «Ամենախելացին» հեռուստահաղորդումից, որտեղ շնորհաշատ պատանին զարմացնում էր իր հարուստ գիտելիքներով, բոլոր բնագավառների վերաբերյալ հարցերին իր սպառիչ ու համընդգրկուն պատասխաններով:
Եվ ես նրա մեջ տեսնում էի ապագայում հայ մտավոր ներուժը համախմբող լիդերի: Նա ասես գիտության համար էր ծնվել: Մայիս Հովսեփյանն արդեն զինվոր էր: Սեպտեմբերի 27-ից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում:
Զոհվել է հոկտեմբերի 21-ին՝ Ջաբրաիլում: Հիմա անմահների գնդի շարքում ես, մեր բոլորի հերոս: Քո ու բոլոր տղաների անունը վառ պիտի մնա պատմության էջերում:
Խոնարհում հիշատակիդ առաջ: Ցավակցում եմ մեր հերոսի հարազատներին ու մեզ ամենքիս»: