Արցախում հարազատներս թող ամուր մնան. Ռազմիկ Ամյանը մասնակցում է հանրահավաքին
Արցախում հարազատներս թող ամուր մնան. Ռազմիկ Ամյանը մասնակցում է հանրահավաքին
Ես ուզում եմ, որ Արցախում իմ հարազատները, կարևոր չի արյունակից են թե ոչ, ուզում եմ, որ ամուր լինեն, պինդ լինեն: Ես կարծում եմ, որ մենք միշտ դիմացել ենք ու այս բարդ ժամանակն էլ պետք է պատվով տանենք: Այս մասին Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքից առաջ, լրագրողներին ասել է երգիչ Ռազմիկ Ամյանը:
«Այստեղ եմ, որովհետև մի մասն եմ ես կազմում հայոց աշխարհի»,-ասաց նա:
Նշենք, որ Ազատության հրպարակում ընդդիմության հանրահավաքին մասնակցում է նաեւ ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը: