Արցախում կարտոֆիլի հերթում սպասող կինն ուշագնաց է եղել
Արցախում կարտոֆիլի հերթում սպասող կինն ուշագնաց է եղել
Արցախում հերթական արցախցին է ուշագնաց եղել հերթում։ Մի կին այսօր կորցրել է գիտակցությունը սոցիալական աջակցության հերթում, որի ժամանակ տրվում էր 1 կգ կարտոֆիլ և միս։
Նշենք, որ Արցախում մարդասիրական ճգնաժամ է. չկա ուտելիք, վառելիք։ Մարդիկ հացի հերթեր են կանգնում, որպեսզի կես կտոր հաց տուն տանեն։ Լինում են դեպքեր, երբ նույնիսկ հաց այլևս չի լինում տուն տանելու։