«Արցախում իրավիճակը սրվել է». ԱՄՆ պետդեպ
«Արցախում իրավիճակը սրվել է». ԱՄՆ պետդեպ
Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել` լուծելու խնդիրը, աջակցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ երկկողմ, ինչպես նաև եռակողմ ձևաչափով քննարկումներին։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Նա նշել է, որ վերջին օրերին իրավիճակն Արցախում սրվել է, և որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է՝ խնդրը լուծելու ուղղությամբ. «Մենք ակտիվացրել ենք բոլոր համապատասխան մեխանիզմները»,- նշել է Փրայսը:
Նա հավելել է, որ կկարողանան օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ դիվանագիտական միջոցներով համաձայնության հասնելու համար: