Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով. Բելլա Քոչարյան
Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով. Բելլա Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հրապարակել լուսանկար՝
«Շնորհակալ եմ՝ բազմաթիվ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Այս պահին Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով։ Դժվար է այսօր, առանց հուզմունքն ու ցավը թաքցնելու, խոսել․․․ Բայց մեր քաղաքն ապրում է ու պետք է ապրի»:
Նշենք, որ այսօր՝ հունվարի 31 -ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Այսօր Բելլա Քոչարյանի տարեդարձն է։ Մաղթում ենք խաղաղ երկինք ու քաջ առողջություն»: