Արցախի ՊԲ-ն 62 հայ զինծառայողի գերեվարվելու մասին
Արցախի ՊԲ-ն 62 հայ զինծառայողի գերեվարվելու մասին
Արցախի ՊԲ-ից հայտնում են. «Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:
ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա»:
Նշենք, որ համացանցում ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հայտնում էին ևս 62 նոր հայ զինվորների գերեվարման մասին։