Արցախի պատգամավորները միանում են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին
Արցախի մի շարք պատգամավորներ միանում են Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար ստորագրահավաքին։
Այս մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը։
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,–գրել է Ղավալյանը: