Մամուլ

Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է իսրայելական «LORA» հրթիռները

Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է իսրայելական «LORA» հրթիռները

Արցախի պաշտպանության բանակի դիվերսիոն խումբը մտել է Ադրբեջանի հետևակի տարածք և ոչնչացրել հակառակորդի «LORA» հրթիռները, որով նրանք հարվածում էին Ստեփանակերտին, այս մասին գրում է wargonzo տելեգրամյան ալիքը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ոչնչացվել է իսրայելական արտադրության «LORA» հրթիռները։

LORA-ն (LOng-Range Artillery Missile) օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է՝ արտադրված իսրայելական Israel Aircraft Industries (IAI) ընկերության կողմից։

Այն կարող է օգտագործվել խորքում գտնվող ենթակառուցվածքային միավորները (կապի կենտրոններ, էլեկտրակայաններ) եւ հակաօդային պաշտպանության հաշվարկները ոչնչացնելու համար:

Կիսվել