Արցախի պաշտպանության բանակը հետ է մղել հատուկ նշանակության զորքերին Հադրութից դեպի լեռները
Արցախի պաշտպանության բանակը հետ է մղել հատուկ նշանակության զորքերին Հադրութից դեպի լեռները
Արցախի Պաշտպանության բանակը հետ է մղել հատուկ նշանակության զորքերին Հադրութից դեպի լեռները: Այս մասին հաղորդում է WarGonzo Տելեգրամ-ալիքը:
«Արցախի Պաշտպանության բանակը հետ է մղել հակառակորդի հատուկ նշանակության զորքերին դեպի լեռները եւ ներկայում պաշտպանում է տեղանքը:
Լուսանկարում ղարաբաղյան հետախուզական ստորաբաժանման մարտիկներն են նախքան լեռներում մարտերը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Հադրութ ներխուժած դիվերսանտները եղել են թուրք հատուկջոկատայիններ։ Նրանք եղել են սև համազգեստով, իսկ նպատակը եղել է քաղաքում դրոշ դնելը, որպեսզի հաստատեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական հայտարարությունը՝ Հադրութը գրավելու մասին: