Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորում չի ստացել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորում չի ստացել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:
Այս մասին Պողոսյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Դա ապատեղեկատվություն է: Նախագահն այս պահին գտնվում է բոլորովին առողջ վիճակում՝ հրամանատարական կետում և իրականացնում է իր երկրի կառավարումն ու մարտական գործողությունների մասով կատարում է իր աշխատանքը»,- ասաց Պողոսյանը: