Արցախի Հանրապետության լուծարման փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության լուծարման փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա. Սամվել Բաբայան
ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա:
Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:
«Իրենք որ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է: Միակ լեգիտիմ մարմինը ԼՂ ԱԺ-ն է, որը պետք է նայի էդ հրամանը, ուղարկի դատարան, կնայեն, թե որքանով է իրավական առումով համապատասխանում դա:
Հետո արդեն պառլամենտը կորոշի իր քայլերը: Եթե չի համապատասխանում՝ կհեռացնի նախագահին, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ամբողջ ժողովրդին վերաբնակեցնել, կամ բանակցել»,- ասել է Բաբայանը: