Մամուլ

Արցախից տեղափոխված 10 երեխա վերակենդանացման բաժանմունքում է

Արցախից տեղափոխված 10 երեխա վերակենդանացման բաժանմունքում է

Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։

Կիսվել