Մամուլ

Արցախից մեքենաներ են բերել ու վաճառել․ կան մեղադրյալներ

Արցախից բերված մեքենաները վաճառելու համար մեղադրյալներ կանգնել են դատարանի առաջ։ Գրում է armlur.am-ը։

«Մեզ հայտնի դարձավ, որ Արեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Դավիթ Ալբերտի Սարգսյանի, Սամվել Ռաֆայելի Մինասյանի, Արսեն Վլադիմիրի Բաղդասարյանի, Ալբերտ Լևոնի Գոտանյանի, Սասուն Ալեքսանդրի Համբարձումյանի, Սերգեյ Փարավոնի Բաբայանի և Տրդատ Կամոյի Մարտիրոսյանի հետ, ՀՀ իրավական ակտերով և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ ինքնակամ իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները։

Նրանք ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխված, իրենց սեփականություն չհանդիսացող մի շարք բեռնաուղևորատար ավտոմեքենաներ անհիմն օտարել են, օրենսդրության մաս չկազմող դրույթների վկայակոչմամբ և կիրառմամբ։ Ավտոմեքենաները ներառում են՝

  • «Toyota Hilux», 37 BC 025 հաշվառման համարանիշով
  • «Uaz 390945-552», 37 BC 095 հաշվառման համարանիշով
  • «Uaz 390945», 78 ] 800 հաշվառման համարանիշով
  • «Mitsubishi 1200», 62 VV 001 հաշվառման համարանիշով

Օտարումը կատարվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության «Ջրմուղ-կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռից, ինչը էական վնաս է հասցրել հասարակության օրինական շահերին։

Քրեական գործը ուղարկվել է դատարան»։

Մանրամասները՝ տեսանյութում․