Մամուլ

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները կտեղափոխվեն ՀՀ

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները կտեղափոխվեն ՀՀ

Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարությունը։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ:

Կիսվել