Ազատ խոսք

«Արցախը ՀՀ-ի դեմ հանելու օրակարգը չստացվե՞ց, անցնում ես՝ «Ռուսաստան արի, Հայաստանի ականջները քաշի» Բ պլանի՞ն»․ Վարդ Սիմոնյան

«Արցախը ՀՀ-ի դեմ հանելու օրակարգը չստացվե՞ց, անցնում ես՝ «Ռուսաստան արի, Հայաստանի ականջները քաշի» Բ պլանի՞ն»։ Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի օր մի գաջվոր առանց սխալանքի ասեց, թե քանի կիլոգրամ գաջ է օգտագործվել իմ տանը։ Չզարմացա, որովհետև ես էլ, որպես երկարամյա խմբագիր և «տեքստավիկ», առաջին իսկ նախադասությունից կարող եմ տեքստի հեղինակի «դիագնոզը» տալ։

Հիմա ոնց չասես թիվ 1 ամբաստանյալին, որ այդ տեքստը դու չես գրել։ Վանոյի ասած՝ դու տնքում ես հայերեն բառ արտաբերելիս, պապանձվում, ուր մնաց՝ անցնես գրավոր խոսքի սահմանը։ Իհարկե, ռուսերեն խզբզել ես ռուսաց թագավորին ուղղված քսիֆդ և հրահանգել, որ տեքստի հեղինակը հանգամանալից լպստի ցարին, ընդհուպ հասնելով նրա կոշիկների քուղերին, բայց հեղինակդ իր պնակալեզությամբ գերազանցել է քեզ և․․․

Բավականին անհարմար բան է ստացվել՝ ցարիդ դասեր ես տալիս՝ թե վրա հասի, իմ կողմից քեզ զոհաբերված երկիրը տակիցդ տանում են, վրադ խաբար չկա։ Բա որ ցարդ բարկանա, թե՝ քանի գլուխ ունես, որ էդ խելքովդ, մեղադրյալ հալովդ, զրո վարկանիշովդ 500 տարի անընդմեջ պետականություն ունեցող երկրի ղեկավարին թիրախավորում ես մեկ այլ երկրի՝ Հայաստանի դեմ։

Փաստորեն, Արցախը ՀՀ-ի դեմ հանելու օրակարգը չստացվե՞ց, անցնում ես՝ «Ռուսաստան արի, Հայաստանի ականջները քաշի» Բ պլանի՞ն։ Երբեք, ոչ մեկի այսքան չեմ խղճացել․․․ Աստված քեզ դատավոր»։

Կիսվել