ՄամուլՏեսանյութ

Վլադիմիր Պուտին, Արմեն Ջիգարխանյան, Ջորջ Քլունի․ ովքե՞ր են Արտուշ պապիկի հայտնի ռեստորանի հյուրերը

Արտուշ Բաբայանն առավել հայտնի որպես Արտուշ պապիկ, ով իր հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ գրավել է շատ այցելուների սրտերը։

Armlur.am-ի հետ զրույցում Արտուշ պապիկն ասաց, որ իր ռեստորան այցելուների գնալու գաղտնիքը այն է, որ մշտապես անարատ ուտելիք են հրամցնում։ Անգամ Արտուշ պապիկն ինքն իր ձեռքով է ապրանքներն ընտրում և տեղում պատրաստվող ուտելիքները պատրաստվում են այնպես, ինչպես կպատրաստեին տանը։

«Լյուքս Անահիտը» կամ «Արտուշի մոտ» ռեստորանը, որը շատերը հենց այդպես էլ գիտեն, նաև հայտնի է նրանով, որ շատ հայտնի և սիրված դեմքեր են այդտեղ ճաշել։ Հայտնի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիս Սիմոնը, լեգենդար Արմեն Ջիգարխանյանը, Ռոզի Արմենը, Ջորջ Քլունին, Ժակ Շիրակը և այլք։

Ռեստորանի մասին խոսում են բոլորը և անգամ եղել են խոսակցություններ, որ ռեստորանում ամեն բան շատ թանկ է, ինչը ևս պայմանավորել են այն փաստով, որ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ են եղել։ Այս թեմային Արտուշ պապիկը ևս անդրադարձավ և նշեց, որ այդ խոսակցությունները չար լեզուների տարածած խոսակցություններն են, քանի որ ռեստորանում թանկ բան չկա, ամեն բան հարմարեցված է այցելուների գրպանին։

Արտուշ պապիկն ու նրա կինը՝ Անահիտ Գյուրջյանը, ով ևս այնտեղ էր, ամուսնացած են շուրջ 58 տարի։ Մեզ հետ զրույցում կինն ասաց, որ ամուսնու հետ ամուսնացել է, քանի որ աշխատասեր է եղել, ինչն էլ գրավել է։

Կիսվել