Մամուլ

Արտառոց դեպք «Նաբերեժնի» հյուրանոցում․ հայտնի գործարարներից մեկը բաղնիքում լոգանք է ընդունել, իսկ նրա դրամապանակից ոմն Մերի հափշտակել է խոշոր չափի գումար

Արտառոց դեպք «Նաբերեժնի» հյուրանոցում․ հայտնի գործարարներից մեկը բաղնիքում լոգանք է ընդունել, իսկ նրա դրամապանակից ոմն Մերի հափշտակել է խոշոր չափի գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով ապրիլի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:20-ի սահմաններում Հայաստանում հայտնի գործարարներից մեկը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նախորդ օրը ինքը գտնվելիս է եղել Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, որտեղ ոմն Մերի ներկայացած աղջիկը, օգտվելով իր լոգարանում գտնվելու հանգամանքից, իր դրամապանակից գաղտնի համփշտակել է խոշոր չափի գումար (դոլար), ապա դիմել փախուստի:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Մերին հանդիսանում է ՌԴ քաղաքացի 28-ամյա Աննա Վիշնյովան:

Ոստիկանությանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրան և գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրը պատկանում է հայտնի գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ գողացված գումարն էլ մոտ 2000 ԱՄՆ դոլար է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել