Արտառոց դեպք Երևանում․ ամուսինը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, ապա տան դուռը փակել նրա վրա․ կնոջը պատուհանից դուրս են բերել փրկարարները
Արտառոց դեպք Երևանում․ ամուսինը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, ապա տան դուռը փակել նրա վրա․ կնոջը պատուհանից դուրս են բերել փրկարարները
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի շենքերից մեկի բնակիչը կնոջ հետ վիճաբանություն է ունեցել, ապա տան դուռը փակել կնոջ վրա ու հեռացել։
Ու տանը կնոջ ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 16 հրշեջ փրկարարական ջոկատից հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումատակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։
Լրացուցիչ ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանուղքը, որով փրկարարները մոտեցել են շենքի տան պատուհանին, ավտոսանդուղքի միջոցով 4-րդ հարկի տան պատուհանից իջեցրել են նույն տան բնակիչ 43-ամյա Գ․ Ա-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկանությունը տեղում պարզել է նաև, որ ահազանգը, որ ամումիսը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, հերքվել է կնոջ կողմից, ով հայտնել է, որ բռնության չի ենթարկվել։