Մամուլ

Արտառոց դեպք՝ Հյուսիսային պողոտայում․ երիտասարդը ոչ ադեկվատ պահվածք է դրսևորել և օրգանը աղջիկների մոտ թափահարել է

Արտառոց դեպք՝ Հյուսիսային պողոտայում․ երիտասարդը ոչ ադեկվատ պահվածք է դրսևորել և օրգանը աղջիկների մոտ թափահարել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 22-ին, արտառոց դեպք  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում մի տղամարդ մոտենում է աղջիկներին և սեռական բնույթի առաջարկություններ անում, դրսևորում է ոչ ադեկվատ պահվածք․ ցուցադրում է ա***նդամը և թափահարում այն: 

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, սակայն նման արարք կատարող քաղաքացուն այնտեղ չեն հայտնաբերել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ, 30-ամյա Տ.Ա-ն է, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու համար:

Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել