«Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտը վերսկսել է աշխատանքը, հայտնաբերված խախտումները վերացվել են
«ԱՐՏԱՇԻ ՄՈՏ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ՎԱՆ-2000» ՍՊԸ-ին պատկանող «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը:
Վերստուգմամբ հաստատվել է, որ այս կազմակերպությունում նախորդիվ հայտնաբերված խախտումները վերացվել են, տրված հանձնարարականները կատարվել են:
