Արտաշատի լքված ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ են հայտնաբերել
«Արտաշատ» բժշկական կենտրոնի լքված ծննդատան մասնաշենքի երրորդ հարկում հայտնաբերվել է կնոջ դի, ինչպես նաև անձնական իրեր:
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Կնոջ ինքնությունը և մահվան հանգամանքները պարզվում են։ Դին եղել է մահճակալին։ Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: