Արտաշատի գյուղերում կարկուտն ամբողջ բերքը վնասել է
Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից:
Արևշատ գյուղի բնակիչներից մեկը News.am-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջ բերքը վնասվել է. «Երեկ ժամը 4-5-ից սկսվեց անձրեւ ու կարկուտ, մոտ 4 ժամ տեւեց: Բերքը լրիվ թափվել է, շարքից դուրս է եկել: Վաճառքի ոչ մի բան չունենք, փաստացի:
Արևը խփեց, մի քանի շաբաթից եղածն էլ թափվելու է գետնին: Տեղ չկա, որ կարկուտը խփած չլինի: Չգիտենք ինչ անենք: Մարդիկ վարկեր ունեն, մարդկանց ապրուստի միակ միջոցը բերքն է, 10 օրից պետք է ծախեր, հիմա ոչ մի բան չի կարող ծախել»,-ասաց նա:
Գյուղացիները նշեցին, որ հակակարկտային կայաններ կան, բայց ուշ են սկսել գործել, արդեն կարկուտը գալիս էր: Նրանք նշեցին, որ իրենց հողամասերն ապահովագրած չեն:
Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում: