Արտանիշում 50-ամյա վարորդը հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել «ՎԱԶ 2121»-ին․ կովը սատկել է
Shamshyan.com-ը հայտնում է, որ մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Արտանիշ գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «Ford» մակնիշի բեռնատարով հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված խոշոր եղջերավոր անասունին ապա բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով կովը սատկել է, իսկ «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


