Արտահանձնում տեղի չի ունենա․ Միհրան Պողոսյանը ընտանիքին տեղափոխել է ՌԴ
Արտահանձնում տեղի չի ունենա․ Միհրան Պողոսյանը ընտանիքին տեղափոխել է ՌԴ:
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնումը տեղի չի ունենա։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այս մասին տեղյակ է պահվել նաեւ ՀՀ իշխանություններին, ովքեր ռուսական կողմի պատասխանը չեն հրապարակում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել էր արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն գործընթացի մեջ է:
«Արտահանձնման գործընթացի իրակացման ընթացում ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավական կարգավորումների համաձայն, գործընթացը գաղտնի է. պետությանը, որին դիմում են, պարտավոր է չհրապարակել: Մենք էլ ենք ունենում բազում գործեր, երբ հետախուզվողին հայտնաբերում ենք, էքստրադիցիոն գործընթացում դիմում են ապաստանի համար:
Մենք պարտավոր ենք պահպանել միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերը որը ենթադրում է դրա համար պատկան մարմինների քննարկում, որոշման կայացում», – ասել էր Արթուր Դավթյանը, չբացառելով, որ ռուսական կողմը ապաստան կտա Միհրան Պողոսյանին, և արտահանձնումը կչեղարկվի:
Ըստ էության հենց այդպես էլ արվել է։
Միաժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն Միհրան Պողոսյանի ընտանիքը եւս տեղափոխվել է ՌԴ։