Արտակ Զեյնալյանը մեկնաբանեց հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում շատ չմանրամասնեց, բայց մի փոքր մեկնաբանեց հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը։
«Գնահատելով տեղեկատվական հոսքերը, մեդիայով և ոչ միայն մեդիայով, նման որոշում եմ կայացրել»,–ասեց Զեյնալյանը։
Հարցին, թե «Իմ քայլի» պատգամավորների տեսակե՞տն էլ է հաշվի առել` Զեյնալյանը պատասխանեց, որ բոլոր տեղեկատվական հոսքերն է հաշվի առել։
Հիշեցնենք՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունիսի 7ին։