Մամուլ

Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա. տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում իրեն ցած նետել

Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա. տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում իրեն ցած նետել

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանները գտնվում են «Հաղթանակ» կամրջի վրա:

Այնտեղ են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

haxtanak kamurj 1

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 30 տարեկան տղամարդը 1 ժամ առաջ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Պարեկները, փրկարարներն ու փրկարար-հոգեբանները այս պահին բանակցում են նրա հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, և խնդրում ու հորդորում են, որ նա վտանգավոր եզրագծից ետ վերադառնա:

Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Կիսվել