Մամուլ

Արտակարգ իրավիճակ Երևանում. Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը

Արտակարգ իրավիճակ Երևանում. Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել և տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն 1 ավտոմեքենա վնասվել է:

Ճանապարհը ամբողջությամբ փակվել է և երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի մոտոպարեկներ Հրայր Նազարյանն ու Մհեր Վարդանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Այս պահին մոտոպարեկները դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա:Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Այս պահին փրկարարները սպասում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ժամանեն, որ հոսանքազրկում կատարեն, որպեսզի կարողանան ծառը մասնատել:

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Կիսվել