Մամուլ

Արտակարգ իրավիճակ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

Արտակարգ իրավիճակ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

Aravot.am-ի տեղեկություններով այս պահին արտակարգ իրավիճակ է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (ՑԵԲԵ-խմբ․)։

Այստեղ են քրեակատարողական ծառայության անվտանգության ու օպերատիվ բաժնի բոլոր աշխատակիցներն՝ իրենց ղեկավարների գլխավորությամբ։ Քրեակատարողական հիմնարկում ուժեղացված ծառայություն է։

Մոտ երեք ժամ առաջ կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է արել դատապարտյալներից մեկը՝ 27-ամյա Ա.-ն։ Նրա կյանքը, ըստ մեր աղբյուրների,  հազիվ է հաջողվել փրկել։

Նույն աղբյուրի համաձայն՝ «զոն նայող» Արտաշը իր մտերիմներով փորձել է բռնության ենթարկել Ա․-ին, քանի որ վերջինս չի ենթարկվում քրեական ենթամշակույթի չգրված կանոններին։ Ավելին, նույն Արտաշը սպառնացել է ինքնասպանության փորձ արած դատապարտյալին՝ ասելով, որ «դեռ կտեսնի իր վիճակը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել