Արտակարգ իրավիճակ Ալավերդիում․ ուժեղ քամու հետևանքով կան փլուզումներ
Արտակարգ իրավիճակ Ալավերդիում․ ուժեղ քամու հետևանքով կան փլուզումներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 18-ին, ուժեղ քամու հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթում տեղի են ունեցել փլուզումներ, ինչի հետևանքով վնասվել են շինություններ, ավտոմեքենաներ։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ալավերդու հրշեջ-փրկարարները, պարեկները։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և Ոստիկանության Թումանյանի բաժնի պետը։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կարգադրությամբ՝ ժամանում են Լոռու մարզպետարանի համապատասխան բաժինների ծառայողները։