Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիում. ահազանգ է ստացվել, որ «Մագնիում» գործարանում ռումբ է տեղադրված
Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիում. ահազանգ է ստացվել, որ «Մագնիում» գործարանում ռումբ է տեղադրված
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնիում» գործարանում ռումբ է դրված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Տեղում են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկանների կողմից տարածքը սահմանազատվել է, և կատարվւմ են աշխատանքներ՝ պարզելու համար՝ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։