Մամուլ

Արտակարգ դեպք «Քրեյզի» գիշերային ակումբում․ վիճաբանության ժամանակ այցելուներից մեկը BMW X5-ով մխրճվել է ակումբի մեջ. կան բերման ենթարկվածներ

Արտակարգ դեպք «Քրեյզի» գիշերային ակումբում․ վիճաբանության ժամանակ այցելուներից մեկը BMW X5-ով մխրճվել է ակումբի մեջ. կան բերման ենթարկվածներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող հայտնի «Քրեյզի» ակումբում մի խումբ տղաներ հավաքվել են, որտեղ տեղի է ունենում վիճաբանություն։

crazy club

Պարզվել է, որ նշված ակումբում հաշիվը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն, Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Շ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Դավիթ Ս․-ն վիճաբանել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը։ 

Ըստ նախանական տեղեկությունների՝ այդ ամենից հետո Դավիթ Ս․-ն ի կողմից վարած BMW X5 մակնիշի 60 AP 060 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ակումբի նախասրահի ապակյա դռներին։

crazy

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 3-րդ վաշտի պարեկներ Ռոման Ալոյանն ու Վիգեն Դուրյանը։

Իսկ ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է նշված անձանց հայտնաբերել ու տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժանմունք։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել