Արտակարգ դեպք Վանաձորում. նախկին ամուսինը հետապնդել է կնոջը, որը փախչել և թաքնվել է գրադարանում
Արտակարգ դեպք Վանաձորում. նախկին ամուսինը հետապնդել է կնոջը, որը փախչել և թաքնվել է գրադարանում
Aravot.am-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում:
Ժամը 09.30-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան և վիճաբանություն ստեղծել:
Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում, 38-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, և կինը, վախենալով հնչող սպառնալիքներից, մտել է իր աշխատավայր՝ ՎՊՀ-ի գրադարան եւ թաքնվել պահարանի մեջ:
Գրադարան է մտել նաեւ նախկին ամուսինը, որը, սակայն, կնոջը չգտնելով, սկսել է վիճաբանել ու վիրավորել աշխատակիցներին:
Կազմված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: