Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 23-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է գառների հոտի մեջ․ 20 գառ սատկել է
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 23-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է գառների հոտի մեջ․ 20 գառ սատկել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 14։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Սերոբ Խ․-ն իր վարած BMW 325 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 93 կմ հատվածում մխրճվել է գառների հոտի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մոտ 20 գառ տեղում սատկել է։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արման Այվազյանը, Գրիգոր Ղազարյանը, Գարիկ Քոչարյանն ու Իշխան Ղարիբյանը, քանի որ ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել վթարներից։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են սատկած գառների ու ոչխարների տիրոջ ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ գառները պատկանում է Շիրակի մարզի գյուղերից մեկում հայտնի գառնարած Զվարթ Գաբրիելիչին։Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը։