Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո, մի քանի մետր քշել է և պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո, մի քանի մետր քշել է և պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արաիկ Երեմյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին Չայնիի ոլորանների սկզբնամասում գործող գազալցակայնում լիցքավորել է, ապա դուրս եկել գազալցակայանից և որոշ հատված առաջ շարժվելով ավտոմեքենայում պայթյուն է առաջացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պայթյունի հետևանքով Ա. Երեմյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ևս վնասվել է․ շպրտվել են դիմապակին ու կողային ապակիները։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։