Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. 29-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք, կատարել ավերածություններ

Արտակարգ դեպք Երևանում. 29-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք, կատարել ավերածություններ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 06:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց գործող բենզալցակայանի տարածք BMW 750 մակնիշի ավտոմեքենա է մտել, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել:

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն:

bmw benzalcakayan 1

Պարզվել է, որ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Չիլինգարյանը: Պարզվել է նաև, որ բենզալցակայանը կրել է 45-50 հազար ԱՄՆ դոլարի վնաս, քանի որ  տապալվել է 2 եղևնի, ամբողջովին մոխրակույտի են վերածվել բենզալցակայանի 2 լիցքավորիչ սարքերը, գովազդային վահանակները, արտաքին լուսավորության մի քանի սյուներ:

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում Հ. Չիլինգարյանը մեկ այլ ավտոմեքենայով ժամանել է նշված վայր ու սկսել հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալ բենզալցակայանի աշխատակիցների հասցեին:

bmw avervacutyunner

Բարեբախտաբար, օպերատիվորեն կանչով ժանանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները կարողացել են Հ. Չիլինգարյանին վնասազերծել, որից հետո «Շումախերչիկը» դարձել է խոնարհ հարս և պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին:

Կիսվել