Արտակարգ դեպք Երևանում. օտարերկրացին սպառնում է 8-րդ հարկից ցած նետվել․ նա պատշգամբից նետեց խոշոր չափի դոլարներ
Արտակարգ դեպք Երևանում. օտարերկրացին սպառնում է 8-րդ հարկից ցած նետվել․ նա պատշգամբից նետեց խոշոր չափի դոլարներ
Shamhsyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ և թիվ 16-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը օտարերկրացի է և պահանջում է հանդիպում՝ իր երկրի դեսպանի հետ: Այս պահին դեսպանատանից ներևկայացուցիչներ են ժամանել և նրա հետ սկսվել են բանակցություններ:
Տեղում է նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպեատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քիչ առաջ այդ քաղաքացին պատշգամբից նաև թափեց խոշոր չափի ԱՄՆ դոլար՝ քաղաքացիների ուղղությամբ: Բարեբախտաբար, Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Ա. Զաքարյանի, նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանի, Գևորգ Մնացականյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի ու փրկարարների հետ հավաքել են ողջ գումարը, ինչպես նաև հայտնաբերել են քաղաքացու կողմից պատշգամբից նետած ժամացույցը, և դրանք տանում են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, գումարը կազմում է մոտ 6 հազար ԱՄՆ դոլար: