Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. ահագանզ է ստացվել, որ Էրեբունու հանրակացարանի 3 հարկերում ռումբ է տեղադրված

Արտակարգ դեպք Երևանում. ահագանզ է ստացվել, որ Էրեբունու հանրակացարանի 3 հարկերում ռումբ է տեղադրված

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 127/3 շենքի հանրակացարանի 6,7 և 8-րդ հարկերում ռումբ  է տեղադրված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից,  ինչպես նաև սակրավորներ, կինոլոգներ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտաօպօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

ain

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին հրշեջներն ու պարեկները շենքից բնակիչներին տարհանել են և կատարվում են որոնողական աշխատանքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգող քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել