ՄամուլՏեսանյութ

Արտակարգ դեպք Երևանում․ 2 հարկանի շինության տանիքում կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջ-փրկարարներ

Արտակարգ դեպք Երևանում․ 2 հարկանի շինության տանիքում կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջ-փրկարարներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող երկհարկանի շինության տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով և հրշեջ-փրկարարաների աշխատանքները չխոչընդոտելու համար, նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը սահմանազատել են տարածքը, դեպքի վայրից հեռացրել են մի քանի տրանսպորտային միջոցներ, ինչը հնարավորություն է տվել հրշեջներին ավելի օպերատիվ աշխատել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում կատարել են հերթապահություն։

Թե՝ ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Տեղում պարեկներն ու հրշեջերը պարզել են, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության (տրամադրված է որպես պահեստային տարածքներ) 1-ին և 2-րդ հարկերի միջնամասում։

Կիսվել