Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդն անցել է Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդն անցել է Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մոտ 1 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փրկարար հոգեբանը, Ճգնաժամային կառավարման ազգային կոնտրոնի օպերատիվ խումբը և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները միջին տարիքի տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տղամարդը Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն անցել ու սպառնում է, ցած նետվելով, ինքնասպանություն գործել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Որպեսզի տեղում հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, նույն վաշտի ավագ պարեկ Վազգեն Գևորգյանն ու պարեկ Արսեն Մովսիսյանը սահմանազատել են տարածքը։
Այս պահին այդ քաղաքացու հետ բանակցությունները շարունակվում են։Նրա ինքնությունը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները պարզում են։